Մշակույթ 

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի համատեղ 2-րդ ֆիլմը գրեթե պատրաստ է

analitik.am

Հաջորդ տարրվա սկզբին կներկայացվի Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի համատեղ 2-րդ ֆիլմը. զույգը կրկին մարմավորել է ամուսնինների: Ֆիլմը կոչվում է «Ծովի մոտ»: Իրենց նախորդ «Միսթր և միսիս Սմիթներ» ֆիլմից այս ֆիլմը տարբերվում է նրանով, որ ավելի խորը ու դրամատիկ հարաբերությունների մասին է:

 

 

«Մենք արդեն մոտ 10 տարի միասին չէինք նկարահանվել և որոշեցինք անել դա նորից: Ծանր ընտանեկան հարաբերությունների մասին ֆիլմի գաղափարը մեր ընկերներին դուր եկավ, բայց նրանք մեզ փորձում էին համոզել իրար հետ չնկարահանվել այս ֆիլմում»,- ասել է Անջելինա Ջոլին «The Today Show»-ի ժամանակ:

 

«Ծովի մոտ» ֆիլմի գործողությունները կատարվում են 1970-ականների Ֆրանսիայում: Հերոսուհին՝ Վանեսան, պարուհի է, իսկ ամուսինը՝ Ռոլանդը՝ գրող:

Նույն շարքից