Ներկա են եղել համաշխարհային գրեթե բոլոր աստղերը: Սա արդեն 42-րդ մրցանակաբաշխությունն է:
«One Direction» խումբը միանգամից 3 նոմինացիայում է մրցանակ ստացել՝ «Լավագույն խումբ» , «Լավագույն ալբոմ» և «Տարվա արտիստներ»: Քեթի Փերին լավագուն երգչուհի է դարձել, իսկ Բեյոնսեն ստացել է R&B և soul ժանրի հատուկ մրցանակ: Լատինամերիկյան երաժշտության լավագույն կատարող է դարձել Էնրիկե Իգլեսիասը, իսկ հիփ-հոփ ոճում լավագույնն է համարվել Իգգա Ազալիան:
Մրցանակակիրների ամբողջական ցանկը և ելույթները հրապարակվել MTV.com-ում: Մրցանակներից և այլ մանրամասներից բացի, ամենաքննարկվող թեման American Music Awards-ից հետո միշտ լինում է կարմիր գորգին հայտնված աստղերի արտաքին տեսքը: Ահա աստղերից ոմանք երեկ: