Մշակույթ 

Չինացի մշակույթի գործիչներին կուղարկեն գյուղ՝ մշակույթի մասին «ճիշտ» պատկերացում ձևավորելու

analitik.am

ՉԺՀ-ի տպագրության, հրատարակչության, ռադիոհեռարձակման, կինոյի և հեռուստատեսության հարցերով պետական վարչությունը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին ուղարկելու է գյուղեր՝ բնակչության իրական կյանքն ուսումնասիրելու, գրում է Interfax.ru-ն։

 

Նախատեսվում է, որ գյուղեր են ուղարկվելու կինոսցենարիստներ, հեռուստահաղորդումների ռեժիսորներ և դերասաններ՝ տարեկան միջինը 100 հոգի։ Գյուղական վայրերում նրանք պետք է ապրեն առնվազն մեկ ամիս։

 

ԶԼՄ-ները նշում են, որ նման միտք առաջացել է, երբ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը 2014-ի հոկտեմբերին կոչ է արել ստեղծել այնպիսի արվեստի գործեր, որոնք կարող են ծառայել ժողովրդին և «ցույց տալ սոցիալիզմի հիմնական արժեքները»։

Նույն շարքից