Մշակույթ 

Սիրում եմ Բաքուն և ադրբեջանցիներին. Կանդելակի

analitik.am

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հարցազրույց է  տվել Haqqin.az ին:   Խոսելով իր մասին՝ նա ասել է. «Ես երկաթե կին չեմ: Ավելի շուտ` ես կին եմ, ով ունակ է պատասխան տալ իր ամեն բառի համար: Ես կարողանում եմ ուժեղ լինել, սակայն դա չի նշանակում, որ ես երկաթե եմ»:


  Խոսելով իր ազգության մասին՝ Կանդելակին, նշել է, որ  մայրը հայ է, սակայն հայրը վրացի է, և Վրաստանն է իր հայրենիքը, որը նա շատ սիրում է:


  Իսկ ադրբեջանցի լրագրողի վերջին հարցին՝ ի՞նչ կարող է ասել Ադրբեջանի մասին, Թինան պատասխանել է. «Սիրում եմ Բաքուն և ադրբեջանցիներին: Ես ունեմ բազում ադրբեջանցի ընկերներ»: 

Նույն շարքից