Ծխելու վնասակարության մասին բազմիցս է խոսվել: Սիգարետի ծուխը բացասաբար է անրադառնում ոչ միայն թոքերի, այլ առաջին հերթին ատամների, շրթունքների ու շնչառական ուղիների վրա:
Փորձառու ծխողների մոտ շրթունքների չորությունը սովորական եւրեւույթ է: Ողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ծխողների մոտ խաթարվում է թքարտադրությունը, արդյունքում վերջինս չորության ինքնազգացողությունից դրդված սկսում է մեխանիկորեն լիզել շուրթերը: Բացի այդ շուրթերը զրկվում են ածխաճարպային պաշտպանիչ շերտից, որ հետեւանքով նկատվում է այտուցում: Նման իրավիճակում կանանց խորհուրդ է տրվում օգտագործել բուժիչ հատկություններ ունեցող շրթներկեր, օրինակ՝ կակաոի ու նշի յուղերով, երիցուկի խառնուրդով: Կարելի է նաեւ քնելուց առաջ մաշկը մերսել A եւ E վիտամիններով հարուստ մանկական քսուկով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ատամի մածուկին, որ հաճախ վատթարացնում շուրթերի վիճակը: Առանձնապես շուրթերին բացասական ներգործություն են ունենում ֆտոր ու քլոր պարունակող մածուկները: Գրգռումից խուսափելու համար առավել նպատակային է բուսական բաղադրություն ունեցող մածուկների օգտագործումը: