Բալթյան երկրները մտադիր են հասնել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ներկայության ընդլայնման, հայտնում է TASS-ը: Այդ միասնական դիրքորոշումը Պալանգա քաղաքում ավանդական ամենամյա աշխատանքային հանդիպման ժամանակ հնչեցրել են Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահներ Դալյա Գրիբաուսկայտեն, Ռայմոնդս Վեյոնիսը և Թոմաս Հենդրիք Իլվեսը:
«Մենք պայմանավորել ենք, որ համատեղ կձգտենք դաշնակիցների զսպման միջոցների ուժեղացմանը, տարածաշրջանում տեղակայված զինծառայողների և ռազմական տեխնիկայի քանակի ավելացմանը»,- հայտարարել է Գրիբաուսկայտեն: Նրա խոսքով՝ այդ ոլորտում արդեն գրանցվել են «լավ արդյունքներ»: «ԱՄՆ ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը Լիտվայում կտեղակայվի արդեն այս տարի»,- ասել է Լիտվայի ղեկավարը: