Մշակույթ 

Տղամարդկային արցունքներ

analitik.am

 

Գոյություն ունի ձեւավորված կարծիք, որ տղամարդու կողմից էմոցիաների, զգացողությունների ու սենտիմենտալիության դրսեւորումը թուլության նշան է, իսկ արցունքները ինչ որ անթույլատրելի արարք: Տղամարդը պետք է լինի ուժեղ, կայուն ու կառավարի իր արարքները: Տղամարդու  արցունքները մեր ժամանակներոմ ինչ որ տեղ արգելված երեւույթ է , իսկ օրինակ հին դարերում լրիվ հակառակն էր: Միջնադարյան հերոսները արտահայտում էին իրենց զգացմունքները ամբողջապես:

Արցունքները դա տաբու չէ, այլ միանգամայն նորմալ երեւույթ:

 

Իսկ ինչո՞վ է պայմանավորված տղամարդու կողմից զգացմունքների ոչ լիարժեք արտահայտումը: Իր զգացմունքների մասին տղամարդը կարտահայտվի ինչպես մտածում է՝ թաքցնելով զգացմունքները: Իսկ նման տաբուն խանգարում է արդյունավետ կառուցել սիրային ու հայրական այնպիսի փոխհարաբերությունները: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ մարդու առանձնահատկությունները: Ոմանք աչքի են ընկնում գերազանց ինքնատիրապետմամբ, մյուսներ՝ չափից շատ իմպուլսիվությամբ: Ապացուցված է, որ հուզականությունը կապված է մտածողության հետ: Ինչքան բարձր է  ինտելեկտը, նույքան մարդը ավելի լավ կարող է բացահայտել իր ու օտարների էմոցիաները, միարժամանակ առավել արդյունավետ կառավարել սեփական զգացմունքները: Հետեւաբար սեփական էմոցիաների կառավարումը, ավելի շատ կարելի է գնահատել որպես թերություն, որի հետեւանքով տղամարդիկ կյանքի ընթացքում բախվում են դժվարությունների: Այժմ հոգեբանների կողմից կազմակերպվում են մի շարք հատուկ թրենինգներ, որոնք տղամարդկանց հնարավորություն են տալիս տրվել սեփական էմոցիաներին: Բայց ամենագլխավորը դաստիրակությունն է, քանի որ առաջին հերթին ծնողները պետք է շահագրգռված լինեն ու կատարեն քայլեր՝ երեխայի էմոցիոնալ պոտենցիալը զարգացնելու համար:

Նույն շարքից