Մշակույթ 

Էմբեր Հերդը փոշմանե՞լ է ամուսնանալ Ջոնի Դեպի հետ

Լրատվամիջոցներում վերջերս հաճախ են անրադառնում Ջոնի Դեպի ու Էմբեր Հերդի նշանադրությանը: Վերջիններս չեն թաքցնում իրենց հարաբերությունները ու բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են ամուսնանալ: Հերդը բավականությամբ կրում է սիրեցյալի նվիրած մատանին, իսկ երկրպագուները անհամբեր սպասում են առաջիկա պսակադրությանը: Սակայն վերջերս պտտվող շշուկների համաձայն Էմբերը հիասթափություն է ապրում հարաբերություններում ու չի ցանկանում ամուսնանալ:

Լուրերը այն մասին, որ զույգը խնդիրներ ունի հայտնվեցին մեկ ամիս առաջ՝  Hollywood Film Awards մրցանակաբաշխության ընթացքում, երբ Ջոնին խոսափողին մոտեցավ ամբողջությամբ հարբած: Այս խայտառակ միջադեպը  խորը հիասթափություն առաջացրեց Հերդի մոտ:   People ամսագրի հրապարակումից իմանում ենք , որ Էմբերը սիրահետում է  ուրիշների հետ, տարբեր կասկածելի հարաբերություններ հաստատում ու պատրաստ չէ ամուսնության:

Հիշեցնենք, որ նախկինում Էմբերը հավատարմությամբ չի փայլել: Նա հանուն ֆրանսիացի մոդել Մարի դե Վիլպենի արդեն մեկ անգամ լքել է Ջոնի Դեպին, սակայն հետո կրկին վերադարձել վերջինիս մոտ:

 

 

 

Նույն շարքից