Մշակույթ 

Մոնիկա Բելուչին ու Դենիել Քրեգը «Ջեյմս Բոնդի» շնորհանդեսին

  « Ջեյմս Բոնդի» նոր էկրանավորումը նախատեսվում է 2015թ.-ի հոկտեմբերին: Այդ մասին բրիտանական Pinewood Studios. Կինոստուդիայում հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսը: Ֆիլմի վրա աշխատել են նույն սցենարիստները, իսկ դերասանական կազմը լրացրել են Բեն Ուիշոուն, Ռալֆ Փայսը, Նաոմի Հարիսը ու Պոպի Կիները: Ջեյմս Բոնդի կերպարը կրկին կմարմնավորի Դենիել Քրեգը: Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված է նաեւ 50-ամյա գեղեցկուհի Մոնիկա Բելուչին: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Անգլիայում, Մեկսիկայում, Մարոկոյումում ու Ավստրիայում:

 

 

Նույն շարքից