Ռազմական Ֆեյսբուք 

Բաքուն թիվ է ներկայացրել, թե ինչքան վնաս է տվել և ինչ արժե Արցախի իր կորուստը

analitik.am

Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաքուն թիվ է ներկայացրել թե ինչքան վնաս է տվել և ինչ արժե Արցախի իր կորուստը / Ոսկանապատ կայքի փաստմամբ այդ թիվը կազմում է 818 միլիարդ դոլար /:

Այս պահին թերևս քննարկել նման աբսուրդ և ապացուցել թե ով ում է պարտք պետք չէ , բայց այն , որ մեր հուշարձանների արժեքի մասին խոսելու կարիք կա այդպես է :

Մոտ հինգ տարի է հուշարձանների հետ առնչվելով՝ միշտ հարց եմ տալիս ինձ ՝ թե ի՞նչ արժեն հայկական աշխարհով մեկ սփռված հուշարձանները և թե արդի հանրահաշվական ու սպառողական աշխարհում քանի դրամ կգնահարվեր ՀՀ և հայկական կապիտալը:

Փաստը, որ միայն Նախիջևանի, Արցախի հուշարձանները և մշակութային արժեքը ավելին արժե ինքին ապացույցի կարիք չունի ու անզեն աչքով ու տարբեր մասնագետների կողմից ապացուցված է փոքր չափաբաժիններով , բայց այն որ կոնկրետ արժեք չի նշվում՝ մեր բերանը փակում է:

Եվ այսպիսով ավանդական դարձող հարցև է

- ինչ արժեն հայկական հուշարձանները , երբ ասենք մոտ մեկ էպոխա , մոտ հարյուր տարի արարվածը իջեցված է ու ոչ մ տեղ չի ֆիկսվել թե որտեղ է ?

_ Ինչու են հայկական պատմական հուշարձանները վաճառվում կադաստրային արժեքով և ինչ կերպ է կարգավորվում այս ամենի իրավակազմակերպչական հատվածը , քան որ ուզենք թե չուզենք այս շենքերը ունեն գին և ոչ փոքր,արդյոք կա մարմին և արդյոք ապահովագրված են այս կառույցները , քանդակները կամ իրերը:

Երկիրց դուրս տարվելու դեպքում աառանց հստակ պատասխանի ու փաթեթավորման ոչ մի բան կատարվել չի կարող: Երկրի ներսում այս ամենը ինչպես է կարգավորվում կարգավորվել կամ կարգավորվելու հետագայում:

Որոնք և որն է Պատմական հուշարձան սահմանման արժեհամակարգային գնահատականը , ու եթե վաղը մենք հաշիվ ներկայացնելու լինենք թուրքերին Անիի, ազերներին Ջուղայի ու մնացածներին մնացած հարցերով - ինչ թիվ ենք ասելու:

Հարյուր տարի կատարված խորհրդային գաղափարախոսական քանդակների ու մոնումենտալ արվեստի դրսևորումների համար ՝ մենք ինքներս մեզ ինչ հաշիվ ենք ներկայացնում?

Տպավորություն է , որ այս հարցերի պատասխանները չկան կամ էլ ոչ մեկին չի հետաքրքրում և դա իրականում այդպես է ու մինչև դրա պահանջը չի կազմակերպվում ՝ ոչ մեկին չես կարողանա հարցնել :

Ի լուր ասեմ, որ Խորհրդային վերջին հաշվառումը որը ներառում է մեր երկրի բոլոր հուշարձանները / բնական պատմական մշակութային ու այլն / կատարվել է 1981թ/:

Նույն շարքից