Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Էրմիտաժին Կառլ Ֆաբերժեի աշխատանքներից ժամացույց և ձու-ժամացույց է նվիրել և հույս հայտնել, որ այդ նմուշներն իրենց տեղը կգտնեն թանգարանի ցուցադրություններում, գրում է РИА Новости-ին։
«Ինչպես ընդունված է նման դեպքերում, մենք գործընկերներով դատարկաձեռն չենք եկել։ Կցանկանայինք նվիրել Էրմիտաժին Կառլ Ֆաբերժեի աշխատանքներից ժամացույց և ձու-ժամացույց»,- նշել է Պուտինը։
Նախագահը հայտնել է, որ առաջին նմուշը՝ ժամացույցը, պատրաստվել է Ալեքսանդր 3-րդ կայսեր և Մարիա Ֆյոդորովնա կայսրուհու ամուսնության 25-ամյակի կապակցությամբ, իսկ 2-րդ նմուշը կոչվում է «Ռոտշիլդի ձու-ժամացույց»։
Խոսելով Էրմիտաժի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ թանգարանի անհավանական արժեքները, որոնցով հպարտանում է ոչ միայն Ռուսաստանը, այլև ամբողջ աշխարհը, պահպանվել են հայրենական պատմության ամենադժվարին պահերին այն մարդկանց կողմից, ովքեր աշխատում են Էրմիտաժում։
«Դժվար է պատկերացնել, որ 250 տարի առաջ թանգարանային հավաքածուն սկսվել է 225 կտավից, որոնք Եկատերինա 2-րդը գնել է արտերկրում, իսկ այժմ այստեղ կա արդեն ավելի քան 3 մլն նմուշ»,- ասել է Պուտինը։