Մշակույթ 

Պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպված վարպետության դասերը շարունակվում են

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը՝ ս. թ. դեկտեմբերի 8-24-ը շարունակում է իրականացնել՝  հանրապետության շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպած` «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» ծրագիրը:
Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետներ` ՌԴ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլարնետահար Ռաֆայել Բաղդասարյանը և անվանի ալտահար, միջազգային փառատոների և մրցույթների դափնեկիր Մաքսիմ Նովիկովը:
«Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» նախագծի դերն ու նշանակությունը կարևոր են մշակութային կրթության գործընթացում սաների և  նրանց ուսուցիչների համար՝ դասավանդման նոր մոտեցումների կիրառման, մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, տեղում մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերելու, պատանիների շրջանում երաժշտակատարողական հետաքրքրության խթանման համատեքստում:

Նույն շարքից