Մշակույթ 

Օրվա ծնունդ. Արուս Ասրյան

analitik.am

1904 թ. նոյեմբերի 9-ին  ծնվել է  թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Արուս Ասրյանը, ով անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինն էր:


Արուս Ասրյանը 1945թ.-ին ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհու  և  1972 թ.-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում։ Մեծանւն դերասանուհին մոտ 250 դեր է խաղացել թատրոնում, բայց երիտասարդ սերունդն արտիստուհուն ճանաչում է ֆիլմերով: 1940 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։  Էպիզոդիկ դեր է խաղացել   Համո Բեկնազարյանի  «Դավիթ Բեկը» ֆիլմում: «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմում տատիկի դերն է խաղացել:  ՛

Դերասանուհին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով: Կյանքից հեռացել է  1987թ.-ի  հունիսի 28-ին:

Նույն շարքից