Մշակույթ 

Ստոկհոլմում և Օսլոյում այսօր կհանձնեն Նոբելյան մրցանակները

analitik.am

Շվեդիայի և Նորվեգիայի մայրաքաղաքներում այսօր կանցկացվի նոբելյան տոնակատարությունների վերջին արարողությունը՝ մրցանակների հանձնում և տոնական հյուրասիրություն հաղթողների և հյուրերի համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Միջոցառումները կկայանան Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը, ով կյանքից հեռացել է 1896թ. դեկտեմբերի 10-ին։

 

Նոբելյան 11 մրցանակակիրներ այսօր Ստոկհոլմի Ֆիլհարմոնիայում Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի ձեռքից կստանան պատվավոր դիպլոմներ և ոսկե մեդալներ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մրցանակ կստանա 13 մարդ։

 

1901-ից ի վեր մրցանակը հանձնվել է 567 անգամ, այն ստացել է 860 մարդ և 22 կազմակերպություն։

Նույն շարքից