Մշակույթ 

Օսլոյում մեկնարկել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը. ուղիղ միացում

analitik.am

Օսլոյում մեկնարկել է 2014թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, հայտնում է РИА Новости-ն։

 

Այս տարի այդ մրցանակին են արժանացել ազգությամբ հնդիկ ակտիվիստ 60-ամյա Կայլաշ Սաթյարթհին և 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը։

 

Դիտել այստեղ։

 

Մրցանակակիրների անունները հայտնի է դարձել հոկտեմբերին։ Պարգևատրման արարողություն նախատեսված է 1 ժամ 15 րոպե։ Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահ Տուրբյերն Յագլանդը կներկայացնի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներին։ Այուհետև տեղի կունենա դիպլոմների և մեդալների հանձման արարողությունը, ինչպես նաև մրցանակակիրների ելույթները։

 

Հրավիրվածների թվում են Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը և նրա կինը՝ թագուհի Սոնյան, նորվեգական կառավարության և խորհրդարանի անդամներ, միջազգային հյուրեր, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մրցանակակիրների ընտանիքների անդամները և ընկերները։

 

Այս տարի Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակ Պատրիկ Մոդիանոն, Քիմիայի ոլորտում՝ Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները, Ֆիզիկայի ոլորտում՝ Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան, Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։

Նույն շարքից