Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Որեւելյան Ուկրաինայի արեւելք կհասցվի շուրջ 157 տոննա հումանիտար բեռ ու նամակներ ռուսաստանյան երեխաներից:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի երեխաների իրավապաշտպան Պավել Աստախովը, միայն Չեչնիայի հարապետությունը ուղարկել է 5 հզ արկղ նվերներ Դոնբասի երեխաներին: Աչքի են ընկել նաեւ Կալուգայի, Վոլգոգրադի ու Կուրսկի շրջանները՝ ուղարկելով նվերներ, գրքեր, խաղեր:
Բացի նվերներից Ռուսաստանի երեխաները նամակներ են ուղարկել իրենց հասակակիցներին, իսկ այսպես կոչված Կրեմլյան անտառից Դոնեցկին ու Լուգանսկին կտրամադրվի երկու մեծ տոնածառ: Եւս 20 տոնածառներ կուղարկվեն Մոսկվայի մանկատներում ու ինտերնատներում բնակվող Դոնբասի երեխաներին: