Ռազմական 

Կամերունում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ

analitik.am

Կամերունում ահաբեկչությունից 10 մարդ է զոհվել, եւս տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին  հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությանը:

ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալության տեղեկություններով կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ինչպես հայտնում է Africa News Agency-ն, նոյեմբերի 15-ին խմբավորման 5 անդամները զոհվել էին զինվորականների հետ բախումների ժամանակ: Xinhua գործակալությունը հայտնում էր, որ ուժայինների գործողությունները պատասխան էին գրոհայինների ահաբեկչական ակտի, որի ժամանակ նրանք հրդեհել էին տեղի դպրոցը եւ նռնակներ նետել տեղի պաշտոնյաներից մեկի տան վրա:

Նույն շարքից