Մշակույթ 

Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաներն արդեն մանկապարտեզ են գնում և սովորում են ֆրանսերեն

Ռուսական նորաձևության հանրահայտ ներկայացուցիչ Միլա Ստավիցկայան, ով Գարի Գալկինի կնքամայրն է, պատմել է KP-ին երկվորյակների կյանքի նորությունների մասին, ովքեր արդեն 2 տարեկան և 2 ամսական են,  հայտնում է Dni.ru-ն:

«Ալլա Բորիսովնայի և Մաքսիմի երեխաներն արդեն լավ խոսում են: Գումարած դրան երեխաները զբաղվում են ֆրանսերենով և արդեն մի քանի բառ ասում են ֆրանսերեն: Երեխաները շատ ընդունակ են: Լիզան շատախոս է և ակտիվ, իսկ Գարին ինտելիգենտ և ավելի համեստ: Նա քչախոս է, ինչպես իսկական տղամարդը:

Վերջերս Ալլա Բորիսովնան և Մաքսիմը երեխաներին մանկապարտեզ են տարել, որտեղ Գարին և Լիզան ձեռք են բերել ընկերներ:

Գարին և Լիզան խելացի և տաղանդավոր ծնողներ ունեն, դրա համար էլ բավականին մտածող և տրամաբանող են»,- ասել է Միլա Ստավիցկայան:

uzn_1448089179

Նույն շարքից