Բոլորս գիտենք, որ դեկտեմբերին ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ամուսնուն որդի պարգևել:
Dailymail -ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը KimKardashianWest.com կայքում ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, հատուկ push present նվեր է խնդրել երեխայի ծննդյան կապակցությամբ:
«Երբ ես երեխա ունենամ, Lorraine Schwartz-ի ադամանդյա շղթա եմ ուզում նվեր ստանալ: Մենք՝ կանայք, կրում ենք հղիության ամբողջ ծանրությունը, մենք արժանի ենք նվերի»,- գրել է Քիմը:

