Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, վաճառքի են հանվել հունական մի շարք կղզիներ: Երկրում առկա ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի պատճառով, կղզիների սեփականատերերը ստիպված են վաճառել իրեն սեփականություն հանդիսացող կղզիները: Բացի այդ արտասահմանյան ներդրողների շրջանում գնալով մեծանում է հետաքրքրությունը
Էգեյան ու Հոնիական կղզիների նկատմամբ: Առայժմ վաճառքի է հավել թվով 20 ոչ այնքան մեծ կղզիներ, որոնք արդեն ունեն իրենց գնորդները: Նրանց թվում են մի ռուս միլիարդատիրոջ դուստրը, ով գնել է Սկորպիոս կղզին 126 միլիոն եվրոյով: Կղզին պատկանում էր հայտնի մեծ հույնի՝ Արիստոտել Օնանիսի թոռնուհուն: Մեկ այլ կղզի ջեռք է բերել Քաթարի նախկին շեյխը:
Հունական կղզիների գները տատանվում են 2-3-ից մինչև 100 մլն եվրո: Ներկայումս գները 30 տոկոսով ավելի ցածր են, քան ճգնաժամից առաջ: