Համացանցում հայտնվել է Կոկո Շանելի մասին «Մեկ անգամ ու մեկընդմիշտ» ֆիլմի անոնսը՝ Քրիսթեն Սթյուարթի մասնակցությամբ:
25-ամյա դերասանուհին դարձել է Chanel-ի կրեատիվ տնօրենի՝ Կարլ Լագերֆելդի նոր մուսան:
Սթյուարթը կատարում է մի դերասանուհու դեր, որը գալիս է քասթինգի Կոկո Շանելի դերի համար: Քրիսթենի հերոսուհու հետ միասին դերի համար քասթինգի է գալիս նաեւ 71 -ամյա Ջերալդին Չապլինը, որը պետք է մարմնավորի արդեն մեծ տարիքի Կոկո Շանելին:
Մինի ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 1-ին Հռոմում Chanel Métiers d'Arts շոուի ժամանակ:
https://www.youtube.com/watch?v=Puo3rdfH3QY