ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ռեժիսոր Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց: «Էլդար Ալեքսանդրովիչի առողջական վիճակը մի փոքր վատացել է, նրա մոտ թուլություն է նկատվել և որոշել ենք հոսպիտալացնել նրան, որպեսզի պրոֆեսիոնալ բժիշկները նրան զննեն»,- հայտնում է Vesti.ru-ն:
Բուժման համար Ռյազանովը այս տարի օգոստոսին հոսպիտալացվել էր և նրա մոտ անոթների մաքրում էր կատարվել: