Մշակույթ 

Օրվա ծնունդ. Ստեփան Աղաջանյան

Այսօր հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1863 թվականին Շուշիյում, դերձակի ընտանիքում:Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին, պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։

1921 թ.-ից ապրել է Հայաստանում: Մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին։

Նրա վրձնին են պատկանում Նկարչի մոր դիմանկարը,Մ. Էքմեքչյանի դիմանկարը , Հ. Խաչատրյանի դիմանկարը և այլ աշխատանքներ:


Նույն շարքից