Երկիր մոլորակի մակերեւույթին հիերոգլիֆների միջոցով ստեղծվել են հսկայական մեծության պատկերներ: Ամենահայտնի հիերոգլիֆներից են Նասկա անապատում գտնվող գծերը, որոնք կոճվում են Նասկայի գծեր: Սակայն Նասկայից 200կմ հեռավորության վրա կարելի է տեսնել հիերոգլիֆի առավել խորհրդավոր օրինակը՝ Պարակասի ճյուղավոր աշտանակը կամ Անդյան աշտանակը: Այն իրենից ներկայացնում է 180 մետր երկարությամբ եռաժանի, որ պատկերված է Պիսկո հրվանդանի ժառիթափ հատվածում՝օվկիանոսի ափին: Ըստ հնագետների այս եռաժանին չի պատկանում Նասկա քաղաքակրթությանը:Մոտակայքում հայտնաբերված ու մ.թ.ա. 200 –ին վերագրվող հնագույն կավեգործական արհեստանոցն վկայակոչում է, որ եռաժանին ամենայն հավանականության պատկանում է Պարակասի քաղաքակրթությանը:
Որոշ ուսումնասիրություններ վկայում են եռաժանու կրոնական պատկանելիության մասին, բացի այդ, տեղացի բնակիչները այն համարում են երկրի արարիչ՝ հնագույն Վիրակոչ աստվածի պաշտամունքի դրսեւորում: Ուսումնասիրողների մյուս մասը գտնում է, որ թեք բլրի վրա պատկերված եռաժանին յուրահատուկ փարոսի դեր է կատարել ծովագնացների համար: