Զագրեբյան գիրքը իրենից ներկայացնում է հին Էտրուսկերենով գրված առավել ամփոփ աշխատություն: Էտրուսկերեն կարեւոր դեր է կատարել մարդկային պատմության մեջ, սակայն այժմ հիմնականում վերացել է: Էտրուսկերեն գրված միայն մի քանի աշխատություններ են պահպանվել մինչ մեր օրեր: Զագրեբյան գրքի էջերի մեծ մասը մինչ այժմ վերծանված չէ: Ուսումնասիրողները գտնում են, որ գիրքը հավանաբար իրենից ներկայացնում է ծիսակարգային օրացույց, չնայած նախկինում կարծիք կար, որ այն թաղման արարողակարգի նկարագրություն է:
Գիրքը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դար ու հատկանշական է, որ բավականին պահպանված վիճակում է: Պատճառն այն է, որ այն ժամանակին հայտնվել է Եգիպտոսում ու եգիպտացիների կողմից առանձին մասերի բաժանվելով՝ օգտագործվել դամբարանային զմռսումների համար:
Դրա հետեւանքով այն լավ է պահպանվել, սակայն հայտնաբերվել բավականի ուշ, ուստի նրա էջերի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ: