Մշակույթ 

Օրվա ծնունդ. Քրիստինա Ագիլյերա

1980 թ.-ի դեկտեմբերի 18-ին ծնվել է համաշխարհային աստղ, տաղանդավոր երգչուհի Քրիստինա Ագիլյերան: Իռլանդական և էկվադորական արմատներ  ունեցող երգչուհին իր կարիերան սկսել է դեռ մանուկ հասակից՝ մասնակցելով մի շարք մանկական հաղորդումների: Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է չորս Գրեմմի, մեկ Լատինական Գրեմմի և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ Նա դարձել է տասնամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը, ով վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում:  Նրա ստեղծած կերպարները միշտ սիրվում ու կրկնօրինակվում են իր բազմահազար երկրպագուների կողմից:Ունի 7  ստուդիական ալբոմ, որոնցից հենց առաջինը՝  Քրիստինա Ագիլյերա անվանմամբ, իրեն ճանաչելիություն է բերել: Իր երգերի մեծամասնության հեղինակն է:

Նույն շարքից