Մշակույթ 

Ջամի մինարեթ

 Իր բարդ ճարտարապետական կառութվածքի ու գեղեցկության շնորհիվ Աղվանստանում գտնվող Ջամի մինարեթը հիացմունքի է արժանանում զբոսաշրջիկների կողմից: 64 մետր երկարություն ունեցող գմբեթը դեռեւս գտնվում է բավականին բարվոք վիճակում: Նրա մակերեսին արված գրառումները ընթեռնելի են: Յունեսկոն այն ներառել է մշակութային արժեքների շարքը:

 

Ինչ վերաբերվում է հուշարձանի կառուցման տարեթվին, ապա նրա վրա արված գրառումները դեռեւս բավարար ուսումնասիրված չեն ու հստակ տարեթիվ որոշել դեռ չի հաջողվում: Հայտնի է միայն, որ գմբեթը կառուցվել է Գորիդների դինաստիայի ծաղկման դարաշրջանում, երբ նրանց տիրապետության տակ էին գտնվում Իրանը, Պակիստանը աղվանստաննու Հնդկաստանը:

Ուսումնասիրողների մի մասը գտնում է, որ մինարեթը պատկանում է անհետացած մայրաքաղաք Փերոզ Կոխին, որը համարվել է հին աշխարհի ամենամեծ քաղաքաներից մեկը: Քաղաքը հիմնովին ավերել է մոնղոլական  Չինգիզ խանի որդի Ուդիգեյի արշավանքների ընթացքում, որ հետեւանքով քաղաքի գտնվելու վայրը մինչ այժմ անհայտ է մնում:

 

 

Նույն շարքից