Ռազմական 

Երբեմն ՀՀ բանակ են զորակոչվում երիտասարդներ, որոնք հիվանդ են. Մովսես Հակոբյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբեմն բանակ են զորակոչվում երիտասարդներ, որոնք հիվանդ են:

«Սխալվելը բոլոր դեպքերում բացառված չէ: Այդ պարագայում կրկնակի բուժզննում է տարվում, եթե անհրաժեշտ է՝ բուժում են, եթե պիտանի չէ՝ զորացրում են բանակից»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ոչ պիտանի երիտասարդներին բանակ զորակոչելու դեպքերին:

Մովսես Հակոբյանը նաև նշեց, որ բարեբախտաբար այդ պարագայում մահացության դեպքեր չունենք, որովհետև բուժսպասարկման տեսանկյունից ամենից վերահսկելի է:

«Միանշանակ, կարող եմ վստահեցնել, որ բուժսպասարկման վիճակը բանակում բավական բարձր մակարդակի վրա է: Ոչ մի տեղ նման բուժապահովում չկա, ինչպես բանակում: Մարդիկ կարող են հիվանդանալ: Մի հատ 10 կամ 15 տարվա հետ համեմատեք, տեսեք, որ նվազել է: Այնպիսի վիճակ է, որ հիվանդությունների պատճառով կորուստներ չունենք, բայց եթե զինվորը հիվանդանում է, բուժում ենք, նոր զորացրում բանակից»,- վստահեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Նույն շարքից