Մշակույթ 

Զմրուխտյա հուշատախտակ

Ի տարբերություն մի շարք հնագիտական հնածոների, զմրուխտյա հուշատախտակը մինչ մեր ժամանակները չի պահպանվել: Նրա հեղինակի, ստեղծման տարեթվի ու գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հասել:

Միակ հիշատակությունը նրա մասին հանդիպում ենք 6-8-րդ դարերի արաբական մի աշխատության մեջ: Վաղ արաբական թարգմանիչների վկայությամբ, օրիգինալ տեքստը գրվել է հին սիրական լեզվով: Լատինական  տեքստը ի հայտ է եկել 12-րդ դարում, որին հաջորդել են այլ տարգմանություններ, այդ թվում Իսահակ Նյուտոնի թարգմանությունը:

Զմրուխտյա հուշատախտակը քիմիայի ուսումնասիրության կարեւոր աղբյուր է՝ հայտնի քիմիկոսներին մատուցված հարգանքի տուրք: Ըստ ավանդության հուշատախտակը իր մեջ ներառում է փիլիսոփայական քարի մասին տեղեկություն, որի միջոցով յուրաքանչյուր մետաղ հնարավոր է վերածել ոսկու: Սակայն մինչ օրս ոչ ոք դեռեւս չի կարողացել օգտվել  այդ հրաշագործ հնարավորությունից:

 

 

Նույն շարքից