Գերմանական ARD հեռուստաալիքը հետ է կանչել մրցույթի համար ընտրված իր թեկնածուին՝ R&B կատարող Քսավյեր Նայդուին։
Հեռուստաընկերությունը այս քայլը մեկնաբանել է նարնով, որ հեռուստաալիքին ուղղված չափազանց շատ քննադատություն է հնչել LGBT կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որոնք երգչին հոմոֆոբ են համարում:
«Նայդուն հիանալի երաժիշտ է: Չեմ կարծում, որ նա ռասիստ կամ հոմոֆոբ է։ Համերկրացիների նման արձագանքը շատ է զարմացրել մեզ, մենք այն թերագնահատել էինք»,- ասել է ARD-ի ադմինիստրատորներից մեկը։
Նա նշել է, որ հեռուստաալիքի ղեկավարությունը ստիպված է եղել արձագանքել երկրի բնակիչների դժգոհությանը, որոնց մեծ մասը միացել է սեռական փոքրամասնությունների աջակիցներին։