1960 թ.-ի դեկտեմբերի 20-ին ծնվել է կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը, ով այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այցելել էր Երևան: Ծնվել է Հարավային Կորեայի Սոբյոնի գյուղում: Նախնական կրթությամբ եղել է գյուղատնտես, բայց 5 տարի բանակում ծառայելուց հետո, ցանկացել է դառնալ հոգևորական: գեղանկարչության հանդեպ սերը ստիպել է տեղափոխվել Փարիզ և որոշ ժամանակ նա ճանապարհորդել Եվրոպայում: Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի «Կոկորդիլոս» ֆիլմն է։ Իր կինոկարերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ, որոնցից մի քանիսը հայ հանդիսատեսը հասցրեց տեսնել ամռանը՝ նրա այցի ժամանակ:
Օրվա ծնունդ. Կիմ Կի Դուկ