Մշակույթ 

Օրվա ծնունդ. Հակոբ Անանիկյան

 1919 թ.-ի դեկտեմբերի 20-ին ծնվել է նկարիչ  Հակոբ Անանիկյանը: Նրա ստեղծած բնապատկերներից են «Պոլոզ Մուկուչը», «Աշունը Ձաջուռի սարերում», «Աղջիկը ծառի տակ»: Եղել է նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից: 1947-1966 թթ. եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը, և ունի «Լենինական» անվանբ բնապատկեր, որը գտնվում է  Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Դասավանդել է Լենինականի  Մերկուրովի անվան հանրահայտ գեղարվեստի  դպրոցում, որտեղ նրա դասարանում են սովորել Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք:

Կյանքից հեռացել է 1977թ.-ի  մարտի 5-ին:

Նույն շարքից