Մշակույթ 

Օրվա ծնունդ. Ջակոմո Պուչչինի

1858 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է իտալացի օպերային երգահան  Ջակոմո Պուչչինին, , ով հեղինակն է  «Տուրանդոտ» օպերայի: Ներկայում շատ հաճախ են բեմադրվում նրա  «Մանոն Լեսկո» , «Բոհեմ», «Տոսկա» , «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)», «Աղջիկը Արևմուտքից» և  «Ջանի Սկիկի»  օպերաները։ Նրա «Բոհեմ» օպերայի հիման վրա նկարահանվել է  ֆիլմ:

 Ջակոմո Պուչչինիին առաջին հաջողությունը  բերել է իր թվով երրորդ «Մանոն Լեսկո» օպերան: Պուչչինին 1904 թվականի փետրվարի 17-ին  «Լա Սկալա» թատրոնում ներակայացրել է «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» օպերան՝ Դ. Բելասկոյի պիեսի հիման վրա։ Նրա հայտնի  «Տուրանդոտ» օպերայի  վերջին գործողությունն անավարտ է մնացել, քանի որ նա 1924 թվականին մահացել է կոկորդի վիրահատության հետևանքով:

Նույն շարքից