Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա:
Ֆիլմում բարերարի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը և այլոք:
Ֆիլմի տևողությունն է 45 րոպե, նախատեսվում են դրա ցուցադրությունները մի շարք երկրներում: Այսօրվանից ժապավենն ազատ հասանելի է Համացանցում:
Ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղումներով.
http://rutube.ru/video/703c5c4cdb28535c961554d8547af01f/?ref=search
https://www.youtube.com/watch?v=L1JhLEN_w20
«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոն