Մշակույթ 

Չինաստանում 2015 թվականին կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արատակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը շնորհավորել է Թիան Էրլունին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա:



Անդրադարնալով նախորդ տարիների համագործակցությանը` նախարարը նշել է, որ Հայաստանը մշտապես մասնակցում է Պեկինի միջազգային բիենալեին, իսկ չինացի երաժիշտները՝ Արամ Խաչատրյան մրցույթին, հանդես են գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի հետ նաև առանձին համերգներով, իսկ չինացի կինոգործիչները մասնակցում են «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և «Ոսկե ծիրան» կինոփառատոներին: Նախարարը կարևորել է նաև Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը` նշելով, որ կենտրոնը ակտիվորեն աջակցում է Հայաստանում չինական մշակույթի տարածմանը: 



Զրույցի ընթացքում քննարկվել է 2015թ. Չինաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնելու ձևաչափը և ժամանակացույցը: 



Հանդիպման ավարտին դեսպան Թիան Էրլունին շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար` նշելով, որ Չինաստանում ոչ միայն ծանոթ են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթին, այլև հայկական մշակույթի օրերը սպասված և սիրված են չինացի ժողովրդի կողմից: 

Նույն շարքից