Մշակույթ 

Ստեղծագործություններ, որ խորհուրդ է տրվում կարդալ կյանքի ընթացքում

Մենք ունենք մեր նախընտրած ամսագրերն ու կայքերը, որ կարդում ենք օրվա ընթացքում, սակայն գոյություն ունեն արվեստի գլուխգործոցներ, որ կարելի է կարդալ կյանքի ընթացքում՝ ստեղծագործություններ, որ մտորելու տեղիք է տալիս, օգնում բարելավել կյանքը: Մենք բոլորս տարբեր ենք, ճաշակին ընկեր չկա, սակայն խորհուրդ ենք տալիս կարդալ վերոհիշյալ գրքերը:

 

Մարգարետ Միտչելի  «Քամուց քշվածները» արժե կարդալ, ֆիլմը դեռ բավական չէ, գիրքը հնարավորություն է ընձեռում հասկանալ, թե ինչպես է փոփոխվում կյանքը ԱՄՆ-ի հարավում անկախության պատերազմի ընթացքում: Այս աշխատությունը բարի ավարտ ունեցող գրքերից չէ, ուստի իրական է ու կարելի է կարդալ:

 

 

Հաջորդը՝ «Հանճարեղ Գեթսբի» աշխատությունն է: Մենք համոզված ենք, որ ընթերցողը կսիրի այն: Աշխատությունն ընդգրկված է դպրոցական ծրագրում, ու ընթերցումն միանշանակ բավականություն կպատճառի: Գիրքը կյանքի, սիրո ու սկանդալային իրադարձությունների մասին է, ուստի ընթերցողը անտարբեր չի մնա:

 

Երրորդը ցանկում՝ Քատրին Սթոքետի  «Աղախին» ստեղծագործությունն է: Գրքում նկարագրված են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից առնվազն 50 տարի անց սեւամորթների նկատմամբ անհանդուրժողականության ու խտրականությունների առկայությունը:

 

Գրքում նկարագրվում է սեւամորթ մի կնոջ կյանքի պատմությունը, ով  աշխատում է հարուստ սպիտակների տանը, նա աշխատում, մաքրում, դաստիրակում է երեխաներին, սակայն նրան վերաբերվում են ինչպես ստրկուհու: Ուստի այս հերոսուհու կյանքի պատմությունն ընթերցելիս կարելի է խիզախության օրինակներ քաղել:

 

Դեն Բրաունի «Կոդ դա Վինչի» գիրքը իսկական արկածային ու դրամայի ժանրից է: Այն հետաքրքիր է իր անկանխատեսելի դրվագներով ու զարգացումներով, մտահղացումներով, ուստի ընթերցողը ցանկություն կունենա անմիջականորեն հայտնվել գործողությունների կիզակետում՝ Փարիզում:

 

Ալիսա Սեբոլդի «Սիրելի ոսկորներ» գիրքը ուսուցողական է, այն կնոջը կսովորեցնի պաշտպանել իր իրավունքները: Գիրքը դետեկտիվ ժանրին է պատկանում, այն կարդալիս նույնիսկ առժամանակ վախի զգացում կարող է առաջանալ, նույնիսկ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ կկատարվի առաջիկայում:

 

Էլիզաբեթ Հիլբերտի «Սնվիր, աղոթիր ու սիրիր» աշխատությունը սովորեցնում է մարդուն հաղթահարել բոլոր դժվարություններն ու կյանքից քաղել միայն բավականություն: Առանձնապես մեծ տեղ է տրվում սննդի պատրաստմանն ու ճաշին, ուստի կարդալով այս գիրքն, ընթերցողը կարտոֆիլի  մեկ չափաբաժին ավելի կուտի:

 

 

 

Նույն շարքից