Ռազմական 

Չեխիան պատրաստակամություն է հայտնել զինված ուժեր ուղարկել Սիրիա

analitik.am

Եթե միջազգային կոալիցիան սկսի Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ ցամաքային գործողություն, չեխական բանակը պատրաստ է տրամադրել 200 մարդ։ Այս մասին Չեխական հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին՝ փոխանցում է Korrespondent.net-ը։

Նրանք կլինեն զինվորական բժիշկներ և քիմիական պաշտպանության մասնագետներ՝ հստակեցրել է նախարարը։

ՆԱՏՕ-ում Չեխիայի դեսպանի խոսքով՝ դեռևս ԴԱԻՇ-ի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ ցամաքային գործողություն չի ծրագրում։ Սակայն նրա խոսքով՝ «չի կարելի բացառել իրադրության զարգացման սցենարներից ցանկացածը»։

Նույն շարքից