Ապրում էր աշխարհի երեսին մի մարդ, ով ուներ երեք երազանք՝ ունենալ լավ աշխատանք, ամուսնանալ գեղեցկուհու հետ ու հռչակվել ողջ աշխարհում:
Ձմեռային մի ցուրտ օր մարդն այդ շտապում էր աշխատանքի համար հարցազրույցի: Հանկարծ նրա դիմաց ընկավ մի ծեր մարդ ու պարզեց նիան իր ձեռքը: Մարդը, կարծելով, որ նա սովորական հարբեցող է, չօգնեց նրան ու շարունակեց ճանապարհը: Նա ճիշտ ժամանակին հասավ հարցազրույցին, սակայն չընդունվեց աշխատանքի:
Մեկ այլ անգամ մեր մարդը ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքում ու նկատելով փողոցային դերասանների ելույթը՝ սկսեց ունկնդրել: Հանդիսատեսն այնքան էլ բազմամարդ չէր, սակայն պիեսը հետաքրքիր ու զվարճալի էր: Ներկայացման ավարտից հետո մեր հերոսը շրջվեց ու պատահականորեն դիպավ մի կնոջ ուսին: Իսկ կինն այդ ներկայացման գլխավոր դերասանուհին էր, որ մարմնավորում էր ծեր ծաղրածուին: Կինը սկսեց հարցուփորձ անել մեր անցորդին՝ արդյոք նա հավանել էր ներկայացումն ու դերասաններին, սակայն վերջինց չցանկացավ շարունակել զրույցն ու հեռացավ:
Մեկ ուրիշ անգամ մեր հերոսը շտապում էր տուն ընկերոջ ծննդյան օրվա կապակցության համար հրավիրված միջոցառումից: Նա երազում էր ժամ առաջ հայտնվել տանը, լոգանք ընդունել ու մտնել տաք անկողինը: Հանկարծ նա լսեց կանանցի լացի ձայնը, ով նստել էր մոտակա նստարանին: Կինը օգնություն խնդրեց տղամարդուն, նրա ընտանիում դժբախտություն էր պատահել ու նա ուզում էր իր հոըյզերով կիսվել անծանոթի հետ, ով կլսեր իրեն:, Սակայն մեր հերոսը կրկին անտարբեր գտնվեց ու բարձրացավ բնակարան:
Մեր հերոսը ապրեց դժմախտ ու այդպես էլ մահացավ…
Հայտնվեց երկնքում… հանդիպեց պահապան հրեշտակին.
-Գիտես, ես ապրեցի երկար կյանք, սակայն իմ կյանքի երեք երազանքները չիրականացան
Պահապան հրեշտակը պատասխանես.
-Ես ամեն ինչ արեցի, որ բոլոր քո երազանքները կատարվեին ու դու երջանիկ լինեիր: Հիշում ես ձմռանը փողոցում սայթաքած մարդուն, որին դու քո ձեռքը չմեկնեցիր: Ահա, այդ մարդը այն կազմակերպության ընօրենն էր, որտեղ դու ցանկանում էիր աշխատել: Քեզ սպասվում էր աննկարագրելի հաջողություններ այդ ֆիրմայում: Իսկ դրա համար պահանջվում էր միայն մեկ բան՝ մեկնել քո ձեռքը:
Կհիշես երեւի փողոցային դերասանուհուն: Ահա նա գեղեցկուհին էր, որ սիրահարվեց քեզ առաջին հայացքից ու որին դու պառավ կին համարելով՝ չլսեցիր: Նա կլիներ քո երեխաների մայրն ու կերջանկացներ քեզ: Քեզնից պահանջվում էր ընդամենը ուշադիր նայել, իսկ աչքերը քո դավաճանեցին:
Կհիշես նաեւ նստարանին նստած կնոջն, ով լալիս էր ու ցանկանում իր հույզերով կիսվել քո հետ, որին դու կրկին անտեսեցիր: Ահա այդ կինը հայտնի գրող էր, ով քո մասին կգրեր հայտնի ստեղծագործություն ու դու կհռչակվեիր ողջ աշխարհով մեկ: Քեզնից պահանջվում էր ընդամենը բացել քո սիրտը Դու անտարբեր ու անուշադիր ես եղել…
Իսկ ի՞նչ է առաջարկում աշխարհը ձեզ….
-