ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրախ է, որ Sony Pictures կինոընկերությունը փոխել է իր որոշումը և սկսել ցուցադրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմը, գրում է gazeta.ru-ն:
«Ես ուրախ եմ, որ այն թողարկվել է»,- ասել է Օբաման լրագրողներին՝ Հավայան կղզիներում գոլֆ խաղալու ժամանակ, որտեղ նա արձակուրդն է անցկացնում ընտանիքի հետ։
Ընդ որում՝ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ինքը պատրաստվում է դիտել «Հարցազրույցը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ն «ֆիզիկապես» չի պատասխանի «Հարցազրույց» ֆիլմի լույս տեսնելուն: