Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման արդեն հինգերորդ անգամ մասնակցում է ԱՄՆ-ի ու Կանադայի ռազմաօդայի պաշտպանության կողմից իրականացվող նախատոնական NORAD նախագծին, որ հետեւում է Սանտա Կլաուսի տեղաշարժմանը:
Ամեն տարի դեկտեմբերի 24-ից սկսած, երեխաները զանգում են Սանտային ու նրան հաղորդում իրենց ցանկությունները:
Այս անգամ ամերիկյան նախագահի տիկինը մասնակցելով ծրագրին, պատասխանել է մի շարք երեխաների հեռախոսազանգերի:
Սառա անունով աղջնակը առաջին տիկնոջից հարցրել է, թե արդյոք պրեզիդենտը հավատում է Սանտա Կլաուսին, որին ի պատասխան Միշել Օբաման հավաստիացրել է փոքրիկին , որ նախագահը անկեղծորեն հավատում է Սանտային:
Հիշեցնեն, որ ծրագիրը մեկնարկել է դեռեւս 1955 թ.-ից, երբ ամերիկյան հանրախանութներից մեկը գովազդային հոլովակ էր բաց թողել, որ նախատեսում էր զանգահարել Սանտա Կլաուսին: Դրանից հետո այդ ծրագիրը սկսեց իրականացնել ԱՄՆ-ի ու Կանադայի միացյալ ռազմաօդային պաշտպանության գերատեսչությունը: