Մշակույթ 

Սեւամորթ կինը կողոպտել է հանրախանութը, իսկ սպիտակամորթ ոստիկանը չի ձերբակալել նրան

ԱՄՆ-ում վերջերս հաճախակի են դարձել ոստիկանների կողմից  ռասսայական խտրականություններն ու դաժանությունները երկրի սեւամորթ բնակչության հանտեպ: Սակայն Նոր տարվա նախաշեմին սպիտակամորթ ոստիկանի արարքը ցնցել է ողջ երկիրը…

 

Սեւամորթ բնակչուհի Հելեն Ջոնսոնը, ով մեծացնում է 5 երեխաների ու որի ապրուստի միակ  միջոցը ընդամենը պետությունից ստացվող120 դոլար նպաստն է, երեխաներին կերակրելու նպատակով ստիպված է եղել հանրախանութից ձու գողանալ: Կնոջը բռնել են հանցանքի վայրում, սակայն դեպքի վայրում գտնվող սպիտակամորթ ոստիկան Վիլյամ Ստենսին, լսելով կնոջ սրտաճմլիկ պատմությունը, որոշել է նրան չձերբակալել, նույնիսկ գնել է մեկ տուփ ձու ու նվիրել կնոջը:

 

Հելենը կողոպուտի է դիմել կարիքից դրդված ու անելանելի դրությունից: Ոստիկանի կոլեգաները բարեգործական ակցիա են իրականացրել, որին միացել են քաղաքի բնակիչներն ու Ամանորի նախաշեմին Հելենի ընտանիքը՝ սոված չի մնա: Նրանք կնոջն ուղարկել են սննդամթերք ու հագուստ:

Այս դիպվածը Հելենին հարստություն չի բերել, սակայն գետնին փռված սավանի վրա գիշերող երեխաները քաղցած չեն մնա:

 

Հելենը գտնում է, որ բարի ոստիկանի քայլը արմատապես փոխել է իր կյանքը, չէ որ բարի գործը իր հետ բերում է բազում բարի գործեր: Երբեմն աշխարհը փոխելու համար, անհրաժեշտ է ընդամենը քայլ կատարել, ինչ էլ արել է ոստիկանը: Նրա արարքն առաջին հայացքից մանրուք է, սակայն արմատապես փոխել է մի ողջ ընտանիքի կյանքը: Իսկապես՝ սա է իրական երջանկությունը:

 

 

 

 

Նույն շարքից