Մշակույթ 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերային

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր թոռնիկների հետ միասին Մոսկվա կինոթատրոնում  դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի մոտիվներով թողարկված Անահիտ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը:

 

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է ««Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց»  ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:

 

 

Նույն շարքից