Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Աբխազիայից դուրս եկած ավտոշարասյունն ինքնահռչակ Դոնեցկի հանրապետություն է հասցրել 50 տոննա հումանիտար բեռ, որի կեսը աբխազական մանդարիներ են:
Աբխազիայի ազգային անբտանգության կոմիտեի ներկայացուցիչ Ֆազլիբեյ Ազիզբան, որ մեկնել է ավտոշարասյան հետ, հայտնել է, նախկին այցելության ընթացքում տեսնելով Դոնբասի բնակչության ծանր իրավիչակը, դիմել էր իր երկրի ղեկավարությանը օգնության ձեռք մեկնել եղբայրական ժողովրդին:
Արդյունքում Աբխազիայի ղեկավարությունն ու բնակիչները ընդհամենը 20 օրում կարողացել են հավաքել օգնությունն ու այն փոխանցել հասցեատերերին: