Մշակույթ 

Մեր օլիգարխները հաճախ քանդում են դպրոցներն ու մշակութային արժեքներն ու նրանց տեղում կառուցում շքեղ հյուրանոցներ

Քաղաքական գործիչների ու բիզնեսմենների մասին հաճախ ենք լսում արտահայտությունն, որ ախորժակը՝ ուտելուց է բացվում:

Սակայն չին բիզնեսմեն Սյուն Շուիհուան ապացուցել է հակառակն ու իր օրինակով հավաստել, որ հարուստների շրջապատում կան նաեւ վեհանձն ու ձեռընբաց մարդիկ:

 

54-ամյա գործարարը ծնվել է աղքատ ընտանիքում եւ գիտի թե ինչ է ընչաքաղցությունն ու կիսաքաղց կյանքը: Նա չի մոռացել նաեւ այն բարիությունը, որ հարկ եղած դեպքում իր ընտանիքին ցուցաբերել են հայրենի բնակավայրի բնակիչները, ուսի երախտապարտ է եղել շատ յուրահատուկ ձեւով:

 

Դառնալով միլիոնատեր՝ նա իր կարողության մի մասն որոշել է օգտագործել բարեգործական նպատակով: Նա արմատական վորոշում է ընդունել՝ հողին հավասարեցնելով հայրենի բնակավայրի հյուղակները՝ նրանց տեղում կառուցելով գեղեցիկ ու հարմարավետ շինություններ:

Բացի այդ միլիոնատերը ծերերին ու կարիքավորներին ապահովել է ամենօրյա անվճար սննդով: Այս բար գործում նա ներդրել է 6 միլիոն դոլար, սակայն նրա հարստությունը դրանով չի նվազել:

 Կյանքում, ցավոք, մենք հաճախ ենք հանդիպում հակառակ իրավիճակների, երբ մեր օլիգարխները, քանդելով մշակութային կառույցներն ու հիվանդանոցները՝ նրանց տեղում կառուցում են շքեղ հյուրանոցներ ու առանձնատներ: Ուստի մեր հաստափոր գործիչներին ու բիզնեսմեններին կարելի էր նման օրինակներ վերցնել նորմալ մարդկանցից:

Այս մարդը հիրավի հարգանքի է արժանի, իսկ սերունդների հիշողությունում կհիշվի միայն դրական արժանիքներով:

Նույն շարքից