Ռազմական 

Սու-24-ը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը. ՌԴ ՊՆ

analitik.am

Օբյեկտիվ վերահսկողության տվյալների վերլուծությունը միանշանակ ցույց է տվել, որ թուրքական F-16 կործանիչի խփած ռուսական Սու-24-ը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը «Խմեյմիմ» ավիաբազա վերադառնալիս խփվել է թուրքական F-16 կործանիչի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում: Օբյեկտիվ վերահսկողության տվյալների վերլուծությունը միանշանակ ցույց է տվել, որ Թուրքիայի օդային տարածքի խախտում չի եղել»,- նշել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

Նույն շարքից