Ռազմական 

Պենտագոնի համոզմամբ Թուրքիան վնասազերծել է ՌԴ ինքնաթիռը իր սահմանները պաշտպանելու համար

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան խոցել է ռուսական ինքնաթիռը՝ պաշտպանելով իր ինքնիշխան օդային տիրույթը։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանսան։

«Թուրքիան (ԴԱԻՇ-ի դեմ) կոալիցիայի մասնիկն է։ Եվ այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն իրավունք ունեն վերահսկել ու պաշտպանել իր օդային տիրույթը։ Թուրքիան տվյալ գործողությունները ձեռնարկել է այդ ուղղությամբ (ինքնիշխան օդային տիրույթի պաշտպանություն) և հետևաբար դրանք չեն հանդիսանում դաշինքի շրջանակներում արված գործողություններ»,- ասել է Բալդանսան։

Նույն շարքից