Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Շարլիզ Թերոնն ու Շոն Փենն անցած ամսվա վերջին նշանադրվել են, գրում է Spletnik.ru-ն:
Շոն Փենին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դերասանը Շարլիզին առաջարկություն է արել Փարիզ կատարած համատեղ այցելության ժամանակ. «Շարլիզն ու Փենը որոշել են իրենց հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերել: Նրանք նշանադրվել են, սակայն ցանկանում են դա գաղտնի պահել, այդ պատճառով էլ Շերոնը նշանադրության մատանի չի կրում»:
Հարկ է նշել, որ հայտնիների հնարավոր նշանադրության մասին լուրերը հայտնվել են դեռ հուլիսին, երբ լրագրողները դերասանուհու ադամանդե մատանին որպես նշանադրության մատանի են ընդունել: Մինչդեռ, այդ ենթադրությունները ճիշտ չեն եղել՝ Թերոնը նշել է, որ մատանին նվեր չէ:
Թերոնի և Փենի սիրավեպը մոտավորապես մեկ տարի առաջ է սկսվել: Պապարացիների տվյալներով, նրանք միասին են ապրում, ինչպես նաև միասին են անցկացնում ամբողջ ազատ ժամանակը: Ընդ որում, Շոն Փենի և Ռոբին Ռայթի դուստրը՝ Դիլան Փենը, հավանության է արժանացրել հոր ընտրությունը և հիանում է Շարլիզի բնավորությամբ: