ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երգը կօգտագործվի բրիտանական Coldplay խմբի նոր ալբոմում, գրում է Lenta.ru կայքը:
Խումբը հատուկ թույլտվություն է ստացել Սպիտակ տնից օգտագործելու Օբամայի կատարմամբ Amazing Grace հոգևոր երգն իրենց ստեղծագործություններից մեկում:
Թույլտվություն են ստացել նաև Չարլսթոն քաղաքի եկեղեցուց, որտեղ Օբաման կատարել է այդ երգը այս տարվա հունիսի 17-ին եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների հուղարկավորության արարողությանը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան թույլտվությունը բացառության կարգով է տրվել խմբին՝ հաշվի առնելով, որ նախագահը այդ խմբի մեծ երկրպագուն է:
Coldplay խմբի «A Head Full Of Dreams» ալբոմը լույս է տեսնելու դեկտեմբերի 4-ին: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Բեյոնսեն, Գվինեթ Փելթրոուն, Նոել Գալահերը: