Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս

analitik.am

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըդեկտեմբերի 29-ին, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս:


Ողջունելով և շնորհակալություն հայտնելով զինվորներին և սպայական կազմին, նախարարը նշել է.«Հայրենիքն սկսվում է սահմանից, սահմանը` զինվորից: Հայրենիքը մեր ծննդավայրն է, մեր տունը, ծնողն ու զավակը. սրանք հայի համար սրբազան արժեքներ են»:

Իր խոսքում նախարարը նշել է, որ հայկական բանակը վայելում է ժողովրդի և հասարակության լիակատար վստահությունն ու աջակցությունը: Նախարարը խոսել է նաև բանակ-մշակույթ կապի մասին, հայրենասիրական դաստիարակության գործում կարևորելով մշակույթի դերը: Այս համատեքստում Հ. Պողոսյանը ներկայացրել է հաջորդ տարի կայանալիք այն ծրագրերն ու միջոցառումները, որոնց զինվորները հաղորդակից կլինեն մշակութային օջախներում, ինչպես նաև՝ տարբեր զորամասերում:

Այնուհետև, նախարարը Ամանորի նվերներ է հանձնել զինծառայողներին և թոնրում թխված թարմ լավաշ, նշելով. «Հայ զինվորն անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները, իսկ մենք այս տարի «պաշտպանեցինք» մեր լավաշը, որն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, համալրելով այդ ցանկը ևս մեկ տարրով»:

Այնուհետև, Հ. Պողոսյանը շնորհավորել է զինծառայողներին և նրանց ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, խաղաղ երկինք, բարենպաստ և արգասաբեր տարի: Հանդիպումն ավարտվել է «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթի համերգով:

Նույն շարքից