Մշակույթ 

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան սկսել է «Օսկարի» անվանակարգերում հավակնորդերի քվեարկությունը

analitik.am

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան այսօր սկսել է 2014թ. արդյունքներով «Օսկար» կինոմրցանակի անվանակարգերում հավակնորդների քվեարկությունը՝ հայտնում է TASS-ը:

Հավակնորդների առաջադրման մեջ ներգրավված են դրա բոլոր անդամները, որոնց թվում են՝ դերասաններ Ուիլ Սմիթը, Կիրա Նայթլին, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, երաժիշտ Էլթոն Ջոնը: Էլեկտրոնային տեսքով հարցաթերթիկները վերադարձվում են PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերություն, որին է 1934-ից վստահվել ձայների հաշվարկը «օսկարյան» բոլոր փուլերում:

Ընկերությունը պարտավոր է ստուգել, որպեսզի ակադեմիկոսներից ոչ ոք կրկնակի չքվեարկի:

«Օսկարի» հավակնորդների անունները հայտնի կդառնան 2015թ. հունվարի 15-ին:

«Օսկարի» հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին: Այն կհանձնի կատակերգու դերասան Նիլ Պատրիկ Հարիսը:

Նույն շարքից